
Մայրաքաղաքը հերթական անգամ սանմաքրելու և նոր ծառերով համալրելու աշխատանքների ընթացքին տեղերում հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դավթաշեն վարչական շրջանում քաղաքապետի առաջին տեղակալը նաև անձամբ է ծառեր տնկել: Դավթաշենի կամրջի հարևանությամբ կազմակերպված ծառատունկին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի աշխատակազմերի ներկայացուցիչներ, պետական և մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, արվեստագետներ, վարչական շրջանի բնակիչներ:
Մայրաքաղաքային ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում: