
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ գոլֆ խաղալու ժամանակ ընկել է ավազի փոսը: Այս մասին հայտնում է ամերիկյան ABC News-ը:
Ամերիկյան լրատվամիջոցն ընդգծում է, որ Թրամփը կատարվածին մեծ ուշադրություն չի դարձրել:
Խաղը կայացել էր Ճապոնիայում դեռևս նախորդ շաբաթ, սակայն միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում միայն հիմա և լայնորեն տարածվել է համացանցում: