Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցավ ընկերական հանդիպում Իսպանիայի ազգային հավաքականի ու Ռուսաստանի ընտրանիների միջև: հանդիպումն անցավ թեժ և լարված պայքարում՝ ավարտվելով 3:3 հաշվով:
Իսպանիայի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, ով երկու գոլերն էլ հեղինակեց 11 մետրանոց հարվածներից: Ռուսաստանի հավաքականում էլ երկու գոլ իր հաշվին գրանցեց Ֆյոդոր Սմոլովը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի ընտրանին ընկերական խաղում նվազագույն հաշվով պարտվել էր Արգենտինային, իսկ իսպանացիները 5:0 հաշվով ջախջախել էին Կոստա-Ռիկայի ազգային հավաքականին:
Ռուսաստան-Իսպանիա՝ 3:3
Գոլերը՝ Սմոլով (41,70) Միրանչուկ (51) – Ալբա (9), Ռամոս (35,53)
armsport.am