
Մոնղոլիայի առաջնության լեգեոներներից կազմված թիմը ընկերական հանդիպում է անցկացրել Մոնղոլիայի ընտրանու հետ և հաղթանակ տոնել 2:1 հաշվով:
Հաղթական երկու գոլերն իր հաշվին ձևակերպել է «Դերենի» հայ հարձակվող Դավիթ Ղանդիլյանը: Նշենք, որ Մոնղոլիայի ազգային թիմը լուծարվել էր և կազմավորվել նորը:
Գյումրու «Շիրակի» և Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստն այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է տեղափոխվել «Դերեն»: Վերջինս ավարտված մրցաշրջանում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Ղանդիլյանի պայմանագրի ժամկետը «Դերենի» հետ ավարտվել է և ֆուտբոլիստը վերադարձել է Հայաստան:
armsport.am