Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտից
Advertisement 1000 x 90

Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտից

Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտից: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, շունը մեկ ամիս սպասել էր տիրոջ վերադարձին, սկզբում ուրախությամբ ընդունելով ուղևորների և օդանավակայանի աշխատակիցների կողմից տրամադրվող սնունդը, սակայն, երբ հասկացել էր, որ իր մոտ ոչ ոք չի վերադառնալու, հրաժարվել էր կեր ուտել: Օդանավակայանի աշխատակիցները լրջորեն անհանգստացած էին կենդանու վիճակով և անասնաբույժների օգնությանը դիմեցին:

Կլինիկայում շունը մի քանի շաբաթ կաթիլային սնուցում էր ստանում, այնուամենայնիվ, անասնաբույժները չկարողացան փրկել նրան:

Մասնագետները եկան այն եզրակացության, որ շան մահը առաջացել է ոչ թե հիվանդություններից, այլ բացառապես հոգեբանական վիճակից:



Նման նյութեր