
Իսպանական Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարը:
Չորրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով վստահորեն հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին: Հոլանդացի գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է 27-րդ քայլում:
Այս հաղթանակից հետո Արոնյանն իր վարկանիշը հասցրել է 2808.9՝ զգալիորեն առաջ անցնելով հետապնդողներից:
Չորրորդ տուրից հետո Արոնյանը վաստակած 3 միավորով գլխավորում է աղյուսակը: