Արթուր Աբրահամը որևէ կապ չունի Էրֆուրտում տեղի ունեցած հրաձգության հետ. Բռնցքամարտիկի խոսնակ
Advertisement 1000 x 90

Արթուր Աբրահամը որևէ կապ չունի Էրֆուրտում տեղի ունեցած հրաձգության հետ. Բռնցքամարտիկի խոսնակ

Արթուր Աբրահամը որևէ կապ չունի Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:

Գերմանական mdr.de-ն գրել էր, թե Արթուր Աբրահամը և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը, հավանաբար, առնչություն ունեն 3 տարի առաջ Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետ:

«Իր մենամարտի օրը Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպին՝ հրաձգությանը,  Արթուր Աբրահամը ներկա չի եղել և այդ ամենի հետ որևէ կապ չունի»,- ասել է մամուլի խոսնակը:

Պարբերականի փոխանցմամբ, այս շրջանում Գերմանիայի իրավապահ մարմինները հետաքննություն են կատարում, թե ինչ առնչություն ունեն Արթուր Աբրահամն ու Կարո Մուրադը հանցավոր խմբերի հետ: Ըստ շրջանառվող լուրերի, իր մենամարտերից մեկից հետո, աշխարհի նախկին չեմպիոնը Էրֆուրտի ռեստորաններից մեկում նշել է հաղթանակը: Ռեստորանում հայ բռնցքամարտիկը ձեռքսեղմում է ունեցել Գևորգ և Արամ եղբայրների հետ, ովքեր այժմ գտնվում են հետախուզման մեջ և կասկածվում են այդ երեկո տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցելու մեջ:

sport.news.am