Սիրիան հետ է մղել Դամասկոսի արևմուտքում գտնվող գիտական հետազոտությունների կենտրոնի ուղղությամբ հրթիռային հարձակումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղեկատվական աղբյուրին։
«Սիրիայի ՀՕՊ-ը ոչնչացրեց Դամասկոսի արևմուտքում գտնվող գիտական հետազոտությունների կենտրոնի ուղղությամբ Իսրայելի արձակած վեց հրթիռից երեքը», — պատմել է գործակալության զրուցակիցը։
Իսրայելը համարում է, որ Իրանը ձգտում է Սիրիան տասնյակ հազարավոր մարտիկներով թշնամական պլացդարմ վերածել։ Երուսաղեմը խոստացել է նման բան թույլ չտալ և անհրաժեշտության դեպքում ուժային միջոցների դիմել։
Դեկտեմբերի 2-ին Սիրիան հետ էր մղել նաև Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտներից մեկին հասցված Իսրայելի հրթիռային հարվածը։ Սիրիայի նկատմամբ Իսրայելի ՌՕՈՒ կողմից հասցված ավիահարվածի թիրախը սիրիա-իսրայելական սահմանից 50 կմ-ի վրա գտնվող Իրանի ռազմակայանն էր։
Ավելի ուշ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել էր, որ Թել Ավիվը կարող է հարված հասցնել Սիրիային, եթե իր տարածքում Իրանի ռազմակայաններ տեղակայվեն։