Հայ-ադրբեջանական սիրո պատմություն
Advertisement 1000 x 90

Հայ-ադրբեջանական սիրո պատմություն

60-ամյա Անժելա Ռուստամովան դեռեւս չի կարողանում մոռանալ 1975 թվականի այն օրը, երբ 32-ամյա վարսավիր Վագիֆ Ռուստամովը եկավ, 18-ամյա Անժելային ամուսնության առաջարկություն արեց եւ խոստացավ համատեղ երջանիկ կյանք:

Այն ժամանակ երիտասարդ Անժելան օրեր էր հաշվում հանդիպելու իր սիրեցյալ  Վագիֆին` Վրաստանում ապրող էթնիկ ադրբեջանցուն, ով տեսակցության էր գալիս Անժելային իր ծննդավայր Ալավերդիում:

 Չնայած ընտանիքների եւ հասարկության կողմից ճնշումներին, Անժելան եւ Վագիֆն ամուսնացան եւ նրանց սիրո պատմությունը տեւեց 42 տարի:

Երիտասարդությունը հիշելիս` Ռուստամովան ասում է, որ երբեք չէր պատկերացնի, թե կսիրահարվեր ադրբեջանցու: Իր խոսքերով բավականին լավատեղյակ էր երկու ժողովուրդների անցյալից. «Խանութներում, փողոցներում եւ այլ հանրային վայրերում, ես միշտ վիճում էի Հայաստան այցելող ադրբեջանցիների հետ, որովհետեւ շատ երիտասարդ էի»,-ասում է նա` շարունակելով, որ ամեն ինչ փոխվեց, երբ Ալավերդիի շուկայում հանդիպեց Վագիֆ Ռուստամովին: Այստեղ պարբերաբար առեւտուր անելու  էին  գալիս Վրաստանում ապրող էթնիկ ադրբեջանցիները:

Իր ամուսնու բնակավայրում` Վրաստանի Սադախլո գյուղում, որը հիմնականում բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով եւ գտնվում է Հայաստանի հետ սահմանին, ամուսնությունից հետո զույգը սովորեց եւ ընդունեց մեկը մյուսի լեզուն, ավանդույթներն ու կրոնը:  Նշում էին թե հայկական եւ թե ադրբեջանական տոները:

Այսօր «Անժելա» անվան փոխարեն, Ռուստամովայի ադրբեջանցի ընկերները նրան դիմում են «Այնա» անունով. ավանդական ադրբեջանական անուն է, որը թարգմանաբար նշանակում է հայելի:

«Ամուսնությունից հետո ես հասկացա, թե որքան նման ենք իրար»,-ասում է Ռուստամովան` հավելելով, որ նա եւ իր ամուսինը նույնիսկ համաձայնության են եկել տոլմայի վերաբերյալ:

 «Երկու ազգերն էլ պնդում են, որ լավաշը եւ տոլման իրենց ազգային ուտելիքն է: Մեր մշակույթը եւ ավանդույթները իրար շատ նման են»,-ասում է Ռուստամովան` անհեթեթ համարելով խոհանոցի վերաբեյալ նմանատիպ վեճերը:

«Ի՞նչ նշանակություն ունի, թե ում է այն պատկանում: Վերջիվերջո դա ընդհամենն ուտելիք է»,-ասում է նա:

Սակայն 80-ականների վերջին հայերի եւ ադրբեջանցիների միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված կոնֆլիկտը զույգի կյանքն ավելի բարդացրեց:

Սադախլոյի որոշ գյուղացիներ սկսեցին ճնշումներ գործադրել Վագիֆ Ռուստամովի վրա, որպեսզի վերջինս բաժանվի իր կնոջից: Բազմաթիվ բարեկամներ եւ հարեւաններ խորհուրդ տվեցին Անժելային հետ ուղարկել Հայաստան:

«Նույնիսկ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարն է թակել մեր դուռը եւ հայտարարել, որ ուզում է մեր բաժանումը»,-հիշում է Ռուստամովան` նշելով, որ իրենք, նախընտրել են բողոք չհայտնել պաշտոնյայի պահվածքի վերաբերյալ:

Սակայն ժամանակի ընթացքում տեղացիների կասկածները Ռուստամովայի վերաբերյալ ցրվեցին:

«Այն մարդիկ, ովքեր մտածում էին, թե մեր հարաբերությունները կվատանա միմյանց նկատմամբ, մտափոխվեցին: Ես չեմ նեղանում, նրանք պարզապես չէին հավատում, որ մենք այդքան երջանիկ կլինենք միասին: Բայց ես ուրախ եմ, որ մեր սերը հաղթահարեց ամեն ինչ»:

Ամբողջությամբ՝ chai-khana.org