Հայաստանը Երուսաղեմի հարցում չի պաշտպանում ԱՄՆ նախագահի դիրքորոշումը
Advertisement 1000 x 90

Հայաստանը Երուսաղեմի հարցում չի պաշտպանում ԱՄՆ նախագահի դիրքորոշումը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Հայաստանի դիրքորոշումը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Երուսաղեմը ճանաչելու է որպես Իսրայելի մայրաքաղաք և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխելու է Երուսաղեմ։

Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար։

Այս հայտարարությոամբ Հայաստանը փաստացի չի պաշտպանում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը։

«Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին»,- ասել է Նալբանդյանը։

Երուսաղեմի խնդիրը իսրայելա-պաղեստինյան բանակցություններում ամենակնճռոտ հարցերից մեկն է։

civilnet.am



Նման նյութեր