Դուբայի 1 մլրդ դիրհամ (270 միլիոն դոլար) արժողությամբ Dubai Safari կենդանաբանական այգին այցելուների համար կբացվի դեկտեմբերի 12-ին: Այդ մասին հայտնել են էմիրություն-քաղաքի մունիցիպալիտետում:
Կենդանաբանական այգին աշխատում է առավելապես արևային էներգիայով և էկոլոգիապես մաքուր նախագիծ է: Այգին տեղ է զբաղեցրել 119 հեկտար տարածքում: Նախագծի առաջին փուլում կենդանաբանական այգին տեղավորել է 3,5 հազար կենդանիների:
Այն կառուցված է բաց «սաֆարիի» սկզբունքով, որտեղ կարելի է զբոսանք կատարել հատուկ փոխադրամիջոցով: Այստեղ կլինեն «ասիական, աֆրիկյան և արաբական «գյուղեր», ինչպես նաև անասնաբուժական հոսպիտալ ու հետազոտական կենտրոն: