Մրցույթի հաղթող «միսս Իրաքի» ընտանիքը ստիպված է եղել փախչել երկրից ԱՄՆ այն բանից հետո, երբ անցյալ ամիս Սարա Իդանը սելֆի է արել Իսրայելի գեղեցկության թագուհու հետ: Ըստ աղջկա, իրեն սպառնալիքներ են ուղարկվում առ այն, որ իրեն կզրկեն տիտղոսից, ապա կսպանեն, եթե նա չհեռացնի լուսանկարը և չվերադառնա տուն, հաղորդում է Daily Mail-ը:
Սարա Իդանն ու Ադար Գանդելսմանը համատեղ լուսանկար են արել «Միսս Տիեզերք- 2017» գեղեցկության մրցույթի փուլերից մեկի ընթացքում: «Միսս Իրաքը» ստորագրել է լուսանկարը. «Խաղաղություն ու սեր «միսս Իրաքից» ու «միսս Իսրայելից»»: «Միսս Իսրայելը» պարզապես նշել է. «Որպեսզի դուք իմանաք սա «միսս Իրաքն է», և նա հրաշալի է»:
Սակայն գտնվել են մարդիկ, ում դուր չի եկել աղջիկների այս հաշտեցնող ժեստը: Բանն այն է, որ Իրաքը չի ճանաչում Իսրայելի գոյության իրավունքը: Երկրները դիվանագիտական հարաբերությունները չեն պաշտպանում:
«Այս ֆոտոն չի նշանակում, որ ես պաշտպանում եմ իսրայելական կառավարությանը կամ նրա քաղաքականությունը արաբական երկրների հանդեպ: Ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր դա գնահատել են վիրավորանք պաղեստինյան գործին, դա իմ նպատակը չի եղել»,- ասել է Սարա Իդանը: