Բրիտանացիները պատրաստվում են «ավստրալական գրիպի» համաճարակին
Advertisement 1000 x 90

Բրիտանացիները պատրաստվում են «ավստրալական գրիպի» համաճարակին

Մասնագետներն ահազանգում են, որ 2017-2018 թվականների ձմեռը բրիտանացիների համար վերջին կես դարում կլինի ամենավատը:

Արդեն մինչ «ավստրալական գրիպ»-ի համաճարակը սկսվելը, Անգլիայում մի քանի հիվանդանոցներ լիքն են վիրուսով վարակված հիվանդներով, որն առաջացնում է փսխում և փորլուծություն: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, նոր վիրուսը բավականաչափ հեղուկ օգտագործելու պարագայում 1-2 օրվա ընթացքում նահանջում է և հիմնականում բարդությունների պատճառ չի հանդիսանում:

«Ամռան ամիսներին, երբ հարավային կիսագնդում ձմեռ էր, Ավստրալիայում H3N2 վիրուսով մոտավորապես 170.000 մարդ էր վարակվել, ինչը 2.5 անգամ ավելի է, քան նախորդ ձմռանը: Մահացածների մասին հստակ տեղեկատվություն չի հաղորդվում»,- նշել է ԱՄՆ-ի ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի (NIAID/NIH) տնօրեն Էնթոնի Ֆաուչին:

Նա նշել է, որ պատվաստանյութը արդյունավետ էր միայն Ավստրալիայում H3N2 հիվանդությունների դեպքերի 10%-ի դեպքում: Այլ երկրներում գրիպի դեմ պատվաստումը ևս իրականացվել է նույն դեղաչափով, ինչը նշանակում է, որ H3N2- ից իմունային պաշտպանությունը լիովին չի զարգացել:



Նման նյութեր