Կանադացի միլիարդատեր Բարրի Շերմանն ու նրա կին Հանին հայտնաբերվել են մահացած Տորոնտոյում` իրենց տանը: Ոստիկանությունը մատնանշում է, որ նրանց մահվան հանգամանքները կասկած են հարուցում:
Ըստ BBC-ի ռուսական ծառայության, տեղական մամուլի հաղորդմամբ` նրանք հայտնաբերվել են անշարժ գույքի գործակալի կողմից՝ վաճառքի հանված նրանց սեփական տան նկուղում:
Շերմանը Կանադայում խոշորագույն Apotex դեղագործական կորպորացիայի հիմնադիրն ու ղեկավարն էր, այն ամբողջ աշխարհով մեկ զբաղվում է ջեներիկյան (բնօրինակ դեղորայքի համարժեքներ, որոնց պատենտավորման ժամկետն ավարտվել է կամ ի սկզբանե չի պատենտավորվել) պրեպարատների առևտրով:
Ոստիկանության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ տան կողպեքը կոտրելու նշաններ չեն հայտնաբերվել: Տեղական մամուլը գրում է նաև, որ դեռևս քննությունը որևէ կասկածյալ չունի:
Forbes ամսագիրը Բարրի Շերմանի անձնական կարողությունը գնահատել է 3,2 մլրդ դոլար: