YouTube–ի համար տեսահոլովակ նկարելու ժամանակ աղջիկը կրակել է սիրելիին. վերջինս մահացել է. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

YouTube–ի համար տեսահոլովակ նկարելու ժամանակ աղջիկը կրակել է սիրելիին. վերջինս մահացել է. armeniasputnik.am

Ամերիկյան Մինեսոտա նահանգի բնակչուհին կրակել է իր ընկերոջ վրա` YouTube–ի համար տեսահոլովակ նկարելու փորձի ժամանակ։ Այժմ նա ստիպված կլինի վեց ամիս բանտ նստել` չկանխամտածված սպանության համար։

ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում երիտասարդ զույգը ցանկացել է վիրուսային հոլովակ նկարել YouTube–ի համար, բայց աղջիկը «պատահմամբ» կրակել է իր ընկերոջ վրա։ Այդ մասին գրում է The Star Tribune հրատարակությունը։

Մոնալիզա Պերեզը և նրա ընկերը` Պեդրո Ռուիզը, համատեղ տեսանյութ են հրապարակել YouTube–ում իրենց ալիքի համար։ Ինչպես նշվում է հոդվածում, Պերեզը և Ռուիզը YouTube-ում ալիք են ունեցել, որտեղ տեղադրել են իրենց կատակները, ծաղրն ու ծանակը։

Ավելի շատ դիտումներ հավաքելու համար աղջկը որոշել է նկարել, թե ինչպես է ատրճանակից կրակում իր ընկերոջ վրա, իսկ Ռուիզը պաշտպանվել է գրքով։

Միջադեպից առաջ Պերեզը թվիթերում գրել է, որ նման տեսանյութ նկարելու գաղափարը պատկանում է իր ընկերոջը։ Ո՞վ կմտածեր, որ գիրքը չի պաշտպանում փամփուշտից։

Պերեզը կրակել է կես մետր տարածությունից, և գնդակն անցել է գրքի միջով` խոցելով Ռուիզի կուրծքը։ Երիտասարդը ստացված վնասվածքից մահացել է։

Աղջիկն իրեն մեղավոր է ճանաչել չկանխամտածված սպանության մեջ։ Նրան սպառնում է վեցամսյա բանտարկություն, որից հետո 10 տարի գտնվելու է իրավապահների հսկողության տակ։

armeniasputnik.am



Նման նյութեր