Լոռու մարզում ողջ գիշեր չդադարող ուժեղ քամին բազմաթիվ վնասներ է հասցրել ոչ միայն Վանաձոր քաղաքին, այլ նաև գյուղական ու քաղաքային համայնքերին: Քամին Վանաձորում տների ու խանութների տանքիներ է քշել, ծառեր տապալել: Գիշերվանից մինչ այս ժամը Վանաձորի մի շարք թաղամասեր հոսանքազրկված ու գազազրկված են:
Այսօր որոշ մանկապարտեզներից ու դպրոցներից մեզ հասած տեղեկություններով՝ երեխաներին ու աշակերտներին տուն են ճանապարհել, քանի որ ջեռուցում հնարավոր չի եղել կազմակերպել:
«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության Դեբետ մասնաճյուղի աշխատակիցները՝ մասնաճյուղի տնօրեն Գագիկ Սարգսյանի գլխավորությամբ, ողջ գիշերվանից վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացնում: Տնօրենի փոխանցմամբ՝ հոսանքազրկված թաղամասեր կան ոչ միայն Վանաձորում, այլ նաև Ստեփանավան, Տաշիր և Սպիտակ համայնքներում:
Վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: