Լևոն Տեր-Պետրոսյանը Արմեն Սարգսյանի մասին
Advertisement 1000 x 90

Լևոն Տեր-Պետրոսյանը Արմեն Սարգսյանի մասին

Լևոն Տեր-Պետրոսյանը 2007 թվականի նոյեմբերի 3-ին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ պատմել է, թե ինչ պայմաններում է 1996-ին վարչապետ նշանակվել Արմեն Սարգսյանը ։

«Ես անկեղծորեն պիտի խոստովանեմ. 96 թվականի աղմկոտ ընտրություններից հետո Հայաստանում իշխանության նկատմամբ վստահության զգալի պակաս կար: Անկեղծ ասում եմ սա: Եվ երբ մենք Անգլիայից հրավիրեցինք Արմեն Սարգսյանին, դա հաղթահարվեց. նոր մարդ էր, բոլորովին անծանոթ, ժպտուն, մտավորական, և շատ դրականորեն ընդունվեց մեր ողջ հասարակության կողմից: Բայց նա ժամանակ չունեցավ որևէ գործ անելու: Երկու ամիս անց լուրջ հիվանդացավ և վերադարձավ Լոնդոն: Մենք արդեն հայտնվեցինք ավելի դժվար վիճակի մեջ, քան Արմեն Սարգսյանին հրավիրելուց առաջ»:

hraparak.am