Ճանապարհ Նույն «Մարշրուտկայով». chai-khana.org (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ճանապարհ Նույն «Մարշրուտկայով». chai-khana.org

39-ամյա Դուրու Օրսը Թուրքիայի Իզմիր քաղաքից է, զբաղվում է թարգմանչությամբ եւ նվագում կլառնետ: Դուրուն հույս ունի, որ երաժշտությունը կօգնի իրեն ավելի շատ բան իմանալ Հայաստանի մասին` հարեւան պետության, որի հետ կապված իր երկիրը դառն անցյալ ունի:

Ստամբուլում գործող Հրանտ Դինք հիմնադրամի փորձի փոխանակման ծրագրի միջոցով Օրսը երաժշտություն եւ թուրքերեն է սովորեցնում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում եւ համագործակցում հայ երաժիշտների հետ: Նա Երեւանում բնակվում է հայ ընտանիքի տանը, որի անդամներից մի քանիսը եւս երաժիշտներ են եւ հաճախ միասին են նվագում:

Դուրուն հավատում է, որ նման շփումները հայերին եւ թուրքերին թույլ կտան հարաբերություններ կառուցել ունեցած ընդհանրությունների վրա:

«Մենք կարծես միասին մի «մարշրուտկայում»-ում լինենք, որը բավական բարդ ու ծանր ճանապարհորդության է դուրս եկել և ինչ-որ տեղ պետք է հասնի»,- ժպտալով ասում է 39-ամյա երաժիշտը:

chai-khana.org