Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնի համար գզվռտոց է սկսվել
Advertisement 1000 x 90

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնի համար գզվռտոց է սկսվել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը դեռ չի ազատվել, սակայն Արտաքին գործերի նախարարությունում այդ պաշտոնի համար արդեն գզվռտոց է սկսվել։

Հավակնորդները շատ են, քանի որ սա դիվանագիտական աշխարհի ամենագայթակղիչ պաշտոններից է, մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ դեսպանի պաշտոնից ՀՀ նախագահ են նշանակվում։

Մեր տեղեկություններով՝ դեսպան գնալու ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում հատկապես փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, ով եղել է ՀՀ դեսպանը Լեհաստանում, Ավստրիայում, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, իսկ 2011-ից զբաղեցնում է փոխարտգործնախարարի պաշտոնը։ Ինքը՝ Արմեն Սարգսյանը, իր թեկնածուն ունի՝ ՄԲ-ում փոխդեսպան կամ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Արմեն Լիլոյանը, որին ուզում է ժառանգություն թողնել իր պաշտոնը»։



Նման նյութեր