Տաշքենդում 11-ամսական երեխայի մարմնի միջից 16 պողպատե ասեղ են հանել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տաշքենդում 11-ամսական երեխայի մարմնի միջից 16 պողպատե ասեղ են հանել

Ուզբեկստանում բժիշկները 11-ամսական տղայի մարմնից 16 պողպատե ասեղ են հեռացրել: Ինչպես հայտնում է UzNews-ը, ինչ-որ մեկը երկար ժամանակ մեկը մյուսի հետևից ասեղները խրել է նորածնի մարմնի մեջ:

Ասեղները հեռացնելու վիրահատությունը 9 ժամ է տևել: Ներկայումս երեխան ծայրահեղ ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է:

Ինչպես հայտնում է պարբերականը, երեխայի մայրը մանկական ուրոլոգին է դիմել, երբ երեխայի մոտ միզելու խնդիրներ են առաջացել: Զննելիս բժիշկը խորհուրդ է տվել ռենտգեն անել: Ռենտգոնը ցույց է տվել, որ փոքրիկի մարմնի մեջ օտար մետաղական ասեղներ կան:

Հունվարի 17-ին 11-ամսական երեխային բարձր ջերմությամբ և սկսվող թոքաբորբով Տաշքենդ են տեղափոխել: Համապատասխան անալիզներ կատարելուց հետո, պարզվել է, որ երեխայի մեջ ասեղները գտնվել են 1-1,5 ամիս: Հունվարի 18-ին երեխային վիրահատել են, որի ընթացքում երեխայի մարմնից 16 ասեղ են հանել:

«Երեխան չէր կարող ինքնուրույն կուլ տալ 16 ասեղը, քանի որ ռենտգենը ցույց է տվել, որ ասեղները մարմնի տարբեր մասերում էին գտնվում: Դրանից կարելի է եզրակացնել, որ ասեղները խրվել են կողմնակի մարդու կողմից»,- ասել է երեխային զննած պրոֆեսոր Հաբիբուլլահ Ակիլովը:

med.news.am



Նման նյութեր