Ինչո՞ւ որոշ մարդիկ չեն կարողանում նիհարել
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ որոշ մարդիկ չեն կարողանում նիհարել

Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ մարդիկ չեն կարողանում նիհարել: Նոր հետազոտության հեղինակները կարծում են, որ ճարպակալմամբ տառապող մարդկանց ճարպային բջիջները լիզիլոկսիդազա (LOX) կոչվող մոլեկուլի ավելի բարձր էքսպրեսիա ունեն: LOX-ը կապված է ֆիբրոզի հետ, և ինչպես նախկինում ցույց են տվել գիտական հետազոտությունները՝ խանգարում է քաշի նվազմանը:

Ճարպակալման հիմնական պատճառներն են ֆիզիկական վարժությունների բացակայությունը և կալորիական սննդակարգը, ուստի զարմանալի չէ, որ առողջ սննդակարգը և մեծ ֆիզիկական ակտիվությունը առաջին ռազմավարությունն են համարվում, որ կօգնեն ավելորդ քաշի դեմ պայքարում:

Սակայն այս միջամտությունները կարող են խառը արդյունքների բերել. եթե որոշ մարդիկ տեսնում են, թե իրենց կիլոգրամներն ինչպես են հեռանում, մյուսների համար դա շատ բարդ խնդիր է: Սա պարզաբանում է նոր հետազոտությունը:

Բժիշկ Կատարինա Կոսը համահեղինակների հետ անալիզի է ենթարկել որովայնի ճարպային հյուսվածքի նմուշները, որոնք վերցվել են ճարպակալմամբ տառապող մարդկանցից, երբ նրանց քաշի նվազեցման վիրահատություն են կատարել:

Անալիզը ցույց է տվել, որ ճարպակալում ունեցող մարդկանց ճարպային հյուսվածքում դիտվում է LOX մոլեկուլի էքսպրեսիա, որը ճարպային հյուսվածքի ֆիբրոզի պատճառն է:

Հետագա հետազոտությամբ գիտնականները հայտնաբերել են, որ LOX մոլեկուլի էքսպրեսիայի մեծացումը բերում է թթվածնի նվազման և ճարպային բջիջներում բորբոքման, որն առաջանում է, երբ ճարպային բջիջները շատանում են: Գիտնականների պարզաբանմամբ՝ երբ ճարպային բջիջներն անցնում են այս տեսակի սթրեսը, կորցնում են ավելորդ կալորիաները պահպանելու հատկությունը: Արդյունքում՝ կալորիաները կուտակվում են կարևոր օրգանների շուրջը, ինչպիսին են լյարդը և սիրտը, ինչը առողջական խնդիրների հետ է կապված, ներառյալ սրտի հիվանդությունները և 2-րդ տեսակի դիաբետը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ճարպային հյուսվածքի ֆիբրոզը նիհարելը դժվարացնում է:

«Սա չի նշանակում, որ ֆիբրոզը քաշի կորուստն անհնարին է դարձնում»,- շեշտում է դոկտոր Կոսը: «Երկարատև ժամանակահատվածում ակտիվությունը և կալորիաների օգտագործման պակասեցումը քաշի կորուստը հնարավոր են դարձնում»,- հավելում է նա:

LOX մոլեկուլի թիրախավորումը կարող է լինել ճարպային բջիջների ֆիբրոզը կանխելու մեթոդներից մեկը: Բժիշկ Կոսը նշում է, որ հետագա հետազոտություններ են անհրաժեշտ ճարպային հյուսվածքի ֆիբրոզի կանխարգելման այլ մեթոդներ որոնելու համար:

med.news.am