ВТБ-ն ձեռք կբերի «Магнит» ռիթեյլերի 29%-ը, հիմնական բաժնետեր Սերգեյ Գալիցկուց, նրան թողնելով բաժնետոմսերի 3%-ը: Համաձայնությունը ձեռք է բերվել Սոչիում տեղի ունեցած ներդրումային ֆորումի ժամանակ: Գործարքի արժեքը կկազմի 138 միլիոն ռուբլի: ВТБ նախագահ Անդրեյ Կոստինի կարծիքով, սա ընթացիկ տարվա ամենախոշոր կլանումն է:
Գալիցկին մնում է «Магнит»-ի մինորիտար բաժնետերը: Ըստ Գալիցկու, ղեկավարելով ընկերությունը շուրջ 25 տարի, գտնում է, որ իր կյանքում մի բան պետք է փոխվի… Վաճառքի որոշումը համարում է բարդ կայացրած որոշում, նշելով նաև, որ մյուս բաժնետերերի հետ գոյություն ունի ընկերության զարգացման ուղղությունների տարբեր պատկերացումներ: Եվ բաժնետոմսերի վաճառքը՝ լավագույն ելքն է: Ըստ պայմանավորվածության ընկկերության վերագնումը բացառվում է: «Եթե անգամ նման պայմաններ լինեին, ես չէի համաձայնվի»-, ասել է Գալիցկին,- «Եթե հեռանում ես՝ հեռացիր, և «Магнит»-ն առաջ կշարժվի առանց ինձ»:
Ներկայումս տնօրենների խորհուրդը հաստատել է գլխավոր տնօրենին: Դա կլինի ֆինանսական գծով տնօրեն՝ Խաչատուր Փամբուկչյանը: Գործարքը պետք է վավերականացվի Դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից:
«Магнит»-ը կտրուկ իջեցրել է եկամուտների աճի շեմը, որի արդյունքում զիջել է դիրքերը X5 Retail Group-ին: Վերջինս իր հերթին սրնթաց անց է կացրել խանութների ցանցի թարմացում, վերականգնել է վաճառքի աճը: Մրցակցային պայքարի արդյունքը՝ «Магнит»-ը հետընթաց է գրանցել:
X5 Retail Group-ը առաջ է անցել «Магнит»-ից կապիտալիզացիայով
2017-ի ընթացքում «Магнит»-ի եկամուտների աճը չի արդարացրել ընկերության ղեկավարության կանխատեսումները. վաճառքը աճել է ընդամենը 6.4 %-ով, սպասված 8-10% փոխարեն: Փոխարենը, X5 Retail Group-ի հաջողությունը կազմել է 25.5%: Ընթացիկ տարում «Магнит»-ը ակնկալում է 7-9% վաճառքի աճ: Այսպիսով, այս շաբաթ «Магнит»-ը դադարեց համարվել ամենաթանկ ռուսական ռիթեյլեր: Պաշտոնապես փետրվարի 13-ին լոնդոնյան բորսայում X5 Retail Group-ի կապիտալը առաջ է անցել «Магнит»-ից:
Ուրբաթ օրը Գալիցկին ասել է, որ կբնակվի Կրասնոդարում, կզբաղվի մանկապատանեկան ֆուտբոլով: Բիզնեսմենին է պատկանում «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը:
Ինչ տեսք ունի Գալիցկու «Зарядье»-ն
vedomosti.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը