
Լատվիայում ավարտվել է Ջելգավայի միջազգային մրցաշարը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մեր հավաքականը մրցաշարի ընթացքում նվաճել է 4 մեդալ:
Հայաստանի ներկայացուցիչներից Ռազմիկ Սարգսյանն ու Նարեկ Ներսիսյանը նվաճել են ոսկե մեդալ, իսկ Բագրատ Ներսիսյանն ու Արթուր Ղազարյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ Լատվիայում Հայաստանը ներկայացնում էին 7 բռնցքամարտիկներ:
armsport.am