Հենց այսօր ես երջանիկ կլինեմ: Դա նշանակում է, որ Աբրահամ Լինքոլնի նման ինքս ինձ պետք է ասեմ. «Մեզնից շատերը երջանիկ են ճիշտ այնքան, որքան ուզում են երջանիկ լինել»: Երջանկության զգացողությունը ներսից է գալիս, և արտաքին ազդող գործոնները դրա հետ ոչ մի առնչություն չունեն:
Հենց այսօր ես երջանիկ կլինեմ միայն նրա հետ, ով իրականում կա, և շրջապատող աշխարհին չէի պարտադրի հաշվի նստել իմ կարծիքի հետ: Ես կընդունեմ իմ ընտանիքը, աշխատանքը և իմ ճակատագիրն այնպիսին, ինչպիսին որ նրանք կան, և կաշխատեմ համապատասխանել նրանց:
Հենց այսօր ես հոգ կտանեմ իմ օրգանիզմի համար: Ես այն կամրապնդեմ ֆիզիկական վարժություններով, մարմնիս նկատմամբ խնամքով, ճիշտ սննդակարգով: Ես կդադարեմ ծանրաբեռնել օրգանիզմս վնասակար ավելորդություններով: Ես ուզում եմ իմ մարմինը դարձնել իմ կարիքների բավարարման համար կատարյալ մեքենա:
Հենց այսօր ես կփորձեմ զարգացնել իմ ինտելեկտը: Ես կփորձեմ իմանալ ինչ-որ արժեքավոր բան: Ես կպարտադրեմ իմ ուղեղին աշխատել և կարդալ մի այնպիսի բան, որը պահանջում է մտավոր լարվածություն և մտքերի կոնցենտրացիա:
Հենց այսօր ես կզբաղվեմ իմ հոգու կատարելագործմամբ: Դրա համար ինձնից կպահանջվի 3 քայլ կատարել: Ես ինչ-որ մեկի համար հաճելի բան կանեմ, բայց այնպես, որ դրա մասին ոչ ոք չիմանա: Եվ ես ևս բաներ կանեմ, որոնք բոլորովին էլ չեմ ուզում անել, պարզապես կամքի ուժս մարզելու համար, ինչպես ասում էր Վիլյամ Ջեյմսը:
Հենց այսօր ես կփորձեմ բոլոր առումներով հաճելի մարդ դառնալ: Ես հոգ կտանեմ իմ արտաքին տեսքի մասին, կձգտեմ ավելի լավ հագնվել, ավելի ցածր խոսել և ավելի համեստ լինել շրջապատիս հետ շփվելիս, առատորեն գովեստներ շռայլել, զերծ մնալ քննադատելուց և ուրիշներին, այսպես կոչված, ճշմարիտ ճանապարհի վրա դնելուց:
Հենց այսօր ես կաշխատեմ ապրել միայն մեկ օրով՝ խուսափելով բոլոր խնդիրներիս բեռի տակ միանգամից կքելուց: Այս 12 ժամերի ընթացքում ես կարող եմ մի քանի կոնկրետ բան անել, որոնք հենց այսօր են շատ կարևոր, որոնք եթե թողնեմ հետո, կտանջվեմ մնացած ողջ կյանքիս ընթացքում:
Հենց այսօր ես կկազմեմ իմ օրակարգը: Ես կգրեմ, թե ինչ է պետք ինձ անել ամեն օր որոշակի ժամին: Հնարավոր է, որ ես չկարողանամ խստորեն հետևել այդ օրակարգին, բայց այն ամեն դեպքում ինձ կազատի աշխարհի 2 չարիքներից՝ շտապողականությունից և չկողմնորոշվելուց:
Հենց այսօր ես կես ժամ կհատկացնեմ հանգստի և թուլանալու համար: Լավ կլինի, որ այդ ընթացքում ես երբեմն մտածեմ Աստծո մասին: Դա իմ կյանքին հեռանկարային լինելու զգացողություն կտա:
Հենց այսօր ես կդադարեմ վախենալ: Ամենաքիչը կվախենամ երջանիկ լինելուց, յուրաքանչյուր հիանալի բանով հիանալուց, կխուսափեմ վախենալ սիրելուց և հավատալուց, որ ինձ էլ են սիրում: Ես կմտածեմ ու կգործեմ՝ ինչպես երջանիկ մարդ, և ես ինձ երջանիկ կզգամ:
ՍՈՖԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ