Հայտնի քաղաքական գործիչներն ու աստղակերպի նշանները
Advertisement 1000 x 90

Հայտնի քաղաքական գործիչներն ու աստղակերպի նշանները

Խոյ քաղաքական գործիչներ. նրանք հաստատակամ են ամեն ինչում, այդ թվում՝ նաև սեփական մոլորությունների մեջ, առաջ են մղում իրենց նախագծերը՝ առանց հաշվի առնելու մասնագետների ու խորհրդատուների, հասարակության դիմադրությունը: Միշտ համոզված են սեփական ճշմարտացիության մեջ, և նրանց  հակառակում համոզելն անհնար է: Այդ իսկ պատճառով քիչ չեն դեպքերը, երբ նրանց փոխարինողները ստիպված են լինում վերափոխել կամ հարթել նրանց գործունեության արդյունքները, իսկ երբեմն էլ գործընթացն ընդհանրապես անդառնալի է լինում:

Այս մարդիկ հաճախ նեղ աշխարհայացք ունեն, ինչն էլ անդրադառնում է նրանց վարած քաղաքականության վրա: Եվ չնայած դրան՝ նրանք իրենց պրոֆեսիոնալ են համարում, անխնա ջախջախում են ընդդիմախոսներին: Հայացքների սահմանափակության պատճառով նրանց համար դժվար է տարբերակել կողմն ու դեմը, հաշվի առնել նրբությունները և կշռադատված որոշում ընդունել: Այս քաղաքական գործիչները դժվարանում են նաև նախապես հաշվարկել քայլերը:

Խոյ քաղաքական գործիչների թվում են Կարլ Մեծը, Բիսմարկը, Խրուշչովը, Չեռնորմիրդինը, Կոլը, Հիտլերը:


Ցուլ քաղաքական գործիչներ: Սրանք բոլորին հայտնի դիկտատորներն են (Լենին, Ռոբեսպիեր), որոնք համակված են հասարակության արմատական վերափոխման գաղափարներով: Նրանք այնքան գործունյա ու անվախ են, որ աշխարհը մերթընդմերթ ցնցվում է նրանց գործունեության հետևանքներից: Այս քաղաքական գործիչների աշխատանքի հետևանքներն ամբողջ տասնամյակներ հիշեցնում են իրենց մասին:

Զարմանալի է, որ այնպիսի պահպանողական նշանը, ինչպիսին Ցուլն է, պատմությանն այդքան մեծ թվով անգութ քաղաքական գործիչներ է տվել, որոնք ավլել-տարել են ամբողջ պետություններ ու կարգեր, ոտնակոխ արել ավանդույթներ ու պետական համակարգերի կարծրատիպեր, իրենց ժողովրդին «դեպի երջանկություն տարել» հենց նույն ժողովրդի դիակների վրայով: Եվ այս ամենն իհարկե ազգին ու երկրին ծառայելու ամենալավ նկատառումներից ելնելով:

Ցուլ քաղաքական գործիչների թվում են Ռոբեսպիերը, Լենինը, Հուսեյնը, Ժիրինովսկին:

Երկվորյակ քաղաքական գործիչները հաճախ շատ օգտակար են լինում իրենց երկրների համար: Արագ մտածողությունն ու նույնքան արագ ռեակցիան նրանց առավելություն են տալիս այն իրավիճակներում, որտեղ դանդաղել պետք չէ, և պատմության մեծ ոլորաններում օգնում են առաջ անցնել մրցակիցներից: Այսկերպ նրանք փաստացի իրենց ձեռքն են վերցնում նախաձեռնությունն ու քաղաքական խաղը վարելու սեփական ռազմավարությունն են առաջ տանում:

Նրանք վարպետորեն օգտագործում են ընդդիմախոսների սխալ հաշվարկներն ու արագ փոփոխվող արտաքին օբյեկտիվ պայմանները: Որպես տարվող էակներ՝ նրանք կարող են շատ հեռուն գնալ սեփական վերափոխումներում և զանազան տեղեկությունների ու տեխնոլոգիաների կիրառման մեջ, ինչն էլ կարող է կործանարար լինել հենց իրենց համար: Նրանցից շատերը կանխատեսման ունակություն ունեն, որն էլ օգնում է նրանց հաջողված քաղաքական գործիչներ լինել:

Երկվորյակ քաղաքական գործիչների թվում են Պյոտր 1-ինը, Մարատը, Ալեքսանդր Նեվսկին, Յուրի Անդրոպովը, Բենազիր Բհուդտոն:

Խեցգետին քաղաքական գործիչները ոչ միայն հաջողակ են, այլև շատ օգտակար են իրենց երկրների համար: Նրանք շատ կոկիկ են գործում՝ կշռադատելով իրավիճակի զարգացման բոլոր սցենարները: Իրավիճակն ամբողջությամբ վերահսկելով ու ինֆորմացիային տիրապետելով՝ նրանք նախընտրում են շտկել վնասակարն ու թողնել այն օգտակարը, որը ստեղծել է հասարակությունը ողջ պատմության ընթացքում:

Հենց սա էլ ամենից առաջադեմն է դուրս գալիս ու թույլ է տալիս նրանց ու նրանց ժողովուրդներին խուսափել պատերազմներից, խռովություններից ու անկարգություններից:

Կողքից կարող է թվալ, որ ոչ մի առաձնահատուկ բան չի արվել, ոչ մի սուպերնախագիծ, բայց երկիրը առաջ է շարժվում:

Խեցգետին քաղաքական գործիչների թվում են Գարիբալդին, Նահիմովը, Գրոմիկոն, Նազարբաևը, Նելսոն Մանդելան, Վիկտոր Յանուկովիչը:


Առյուծները բնատուր քաղաքական գործիչներ են, հենց իրենց աստղակերպի նշանը ստիպում է նրանց ձգտել իշխանության: Նրանք հաճախ ներկայանալի արտաքին ու արժանապատիվ կեցվածք ունեն, այս իսկ պատճառով էլ նրանց հաճույքով ընտրում ու առաջ են տանում: Բացի դրանից, նրանք արքայավայել առատաձեռն ու մեծահոգի են. մարդիկ զգում ու գնահատում են դա: Նրանք, այսպես ասած, երկրի խորհրդանիշ են դառնում՝ հաճույքով կրելով ազգի հոր ու առաջնորդի տիտղոսը: Իշխանություն ստանալով՝ նրանք ինքնամոռաց տրվում են ղեկավարման գործին, պարգևատրում կամ պատժում են՝ ելնելով միայն սեփական նախասիրություններից:

Նրանք ազատություն ու իշխանություն են խորհրդանշում, սակայն, ինչպես հայտնի է, քաղաքականության մեջ անկախ քաղաքական գործիչներ չեն լինում, և Առյուծներին նույնպես ինչ-որ մեկը ղեկավարում է: Երկրի համար նման ղեկավարները օգտակար չեն (հազվադեպ բացառություններով), քանի որ իշխանության հասնելով՝ ավելի շատ վայելում են այն, քան իրական քաղաքականությամբ զբաղվում:

Առյուծ քաղաքական գործիչների շարքում են Ալեքսանդր Մակեդոնացին, Նապոլեոնը, Բոլիվարը, Մուսոլինին, Ռաջիվ Գանդին, Բիլ Քլինթոնը, Օբաման:

Կույսը քաղաքական գործիչների նշան է. քաղաքականության մեջ այս նշանի տակ ծնված շատ ներկայացուցիչներ կան: Սակայն նրանք ավելի շուտ երկրի առաջնորդների կողքին կանգնած երկրորդ կարգի քաղաքական գործիչներ են:

Քաղաքականությամբ զբաղվելու համար Կույսերը անհրաժեշտ բոլոր հատկանիշներն ունեն. նրանք նվիրված են գործին, ճշտակատար են, իրերի խորքը թափանցելու ցանկություն ու կարողություն ունեն, ճշտապահ են, կարգապահ: Բոլոր այս հատկանիշները շատ արժեքավոր են, և հենց դրանց շնորհիվ նրանք կարողանում են մտնել կենտրոնական քաղաքական գործչի շրջանակների մեջ:

Իրենց հերթին Կույս քաղաքական գործիչները հավատարմություն ու հնազանդություն են պահանջում, իրենց մարդկանց ընտրում են նույն չափանիշներով: Անկասկած, նրանք օգտակար քաղաքական գործիչներ են, քանի որ իրենց վստահված ոլորտում հենց նրանք են զբաղվում իրական խնդիրների լուծմամբ:

Կշեռքները հավասարակշռված ու դատող քաղաքական գործիչներ են: Ոչինչ արագ ու առանց հետևանքների մասին մտածելու չեն անում: երբեմն այդքան մտածելը նույնիսկ վնասում է գործին, քանի որ թանկարժեք ժամանակն անցնում է, և իրավիճակը կարող է կտրուկ փոխվել: Սակայն նման դեպքերը հազվադեպ են. չէ որ հայտնի է՝ եթե չգիտես ինչ անել, լավ է ոչինչ չանել: Շտապողական որոշումները մեծ թվով գործիչների կործանման պատճառ են դարձել:

Բացի այդ, Կշեռք գործիչները հասարակության վերակառուցման համար հիանալի գաղափարներով լի են և անհրաժեշտ վճռականությունն ու համառությունն ունեն բարեփոխումները մինչև վերջ իրագործելու, ճամփից չշեղվելու համար և ի սրտե հավատում են սեփական գաղափարների ճշմարտացիությանը: Կշեռքները հաճախ ձգտում են հավասարակշռություն պահպանել, որը նրանց շատ հազվադեպ է հաջողվում:

Հենց տատանվողականությունը կարող է կործանարար լինել այս նշանի գործիչների համար. նրանք 2 նապաստակի հետևից են ընկնում, արդյունքում բոլորը դժգոհ են մնում:

Կշեռք քաղաքական գործիչների թվում են Դմիտրի Դոնսկոյը, Արակչեյեվը, Պավել 1-ինը, Մահաթմա Գանդին, Մարգարետ Թետչերը, Ռիժկովը, Պուտինը:


Կարիճ քաղաքական գործիչներն անհատականություններ են, որոնք չեն սիրում աշխատել կոլեկտիվում: Նրանք այսպես ասած «միայնակ գայլեր» են: Եվ չնայած արտաքուստ նրանց մոտ ամեն ինչ կարգին է, ու թվում է, թե նրանք կարող են ազդել բոլորի վրա, իրականում դա այնքան էլ այդպես չէ: Հենց միայն մարդկանց հետ էներգետիկ մակարդակով շփումը նրանց դժվարությամբ է տրվում:

Այս քաղաքական գործիչները 2 խմբի են բաժանվում. կամ հեղափոխականներ, որոնք հաճույք են ստանում ամեն ինչ ու բոլորին կործանելուց, կամ քաղաքական գործիչներ, որոնք իրենց ժողովրդի բոլոր աղետների համար իրենց են մեղադրում. դա հասարակության համար օգտակար է, իսկ ահա հենց քաղաքական գործչի համար դժվարություններ է ստեղծում: Շատ քիչ գործիչներ կարող են համատեղել ինքնաքննադատությունն ու արդյունավետ ղեկավարումը (այդպիսի քաղաքական գործիչ էր Ինդիրա Գանդին):

Կարիճ քաղաքական գործիչների թվում են Մենշիկովը, Տրոցկին, Գեբելսը, Դե Գոլը, Պրիմակովը, Խասբուլաթովը, Օրջոնիկիձեն, Կոլչակը:

Աղեղնավորները համաշխարհային հավասարություն հաստատելուն ու մեծ գործին նվիրված քաղաքական գործիչներ են: Նույնիսկ խաղաղ ժամանակաշրջանում նրանք զորահրամանատարի գծեր են ցուցաբերում ու պայքարի կոչ անում: Հզոր ինտելեկտով այս քաղաքական գործիչներն իսկական գտածո են իրենց երկրների համար: Սեփական գաղափարներով սաստիկ տարված լինելով՝ դրանք կյանքի կոչելու ճանապարհին, սակայն, նրանք կարող են նաև դեսպոտներ դառնալ: Իշխանության ձգտում են նույնպիսի ուժգնությամբ, ինչպես Առյուծները:

Նրանք անխոնջ ու ինքնամոռաց, գործին նվիրված գործիչներ են և իշխանությունից զրկվելով՝ կորցնում են կյանքի հանդեպ հետաքրքրությունը:

Այծեղջյուրներն անկասկած տաղանդավոր գործիչներ են, սակայն ավելի շուտ ստվերում են գործում, չեն սիրում ներկայացուցչական դերեր: Ստվերում նրանք ավելի անվտանգ են գործում, կարող են երկար ղեկավարել, իսկ փառքը կարող է բաժին ընկնել նրա քաղաքականությունը ներկայացնող մեկ ուրիշ գործչի: Առաջնագծում Այծեղջյուրների հազվադեպ կհանդիպեք, սակայն նրանք ղեկավարում ու վերահսկում են գործընթացները ներսից, բոլորի աչքից հեռու: Նրանք կարող են մի քանի քայլ առաջ հաշվարկել, նրանց դեմ հաղթանակ տոնելը խիստ դժվար է մրցակիցների համար:

Այծեղջյուրներից նաև հիանալի խորհրդականներ են դուրս գալիս. Նրանք կարողանում են ըմբռնել գործողությունների ողջ պատկերը, դրանց մոտենալ մի քանի տեսանկյունից, հետադարձ տեսլականներ ունենալ: Կարող են նաև ոչ ստանդարտ քայլեր ու գծագրեր կառուցել: Մնում է միայն, որ նրանց նպատակները համընկնեն հասարակության ցանկությունների հետ, որը ոչ միշտ է լինում: Ոչ բոլոր Այծեղջյուր քաղաքական գործիչներն են հումանիստներ, սակայն նրանք բոլորը իրատեսներ են:

Այծեղջյուր քաղաքական գործիչներից են Մաո Ցզեդունը, Ալեքսանդր 1-ինը, Ադենաուերը, Լոյդ Ջորջը, Պերես դե Կուելյարը:


Ջրհոս քաղաքական գործիչները կարող են լինել ինչպես մեծ հումանիստներ, այնպես էլ ծաղրածուներ քաղաքական հարթակին: Այս գործիչներին իրենց գործում կարող է պակասել ինտելեկտն ու կարողությունները, փոխարենը քաղաքական կամքի հզոր պաշար ունեն: Դա է պատճառոը, որ նրանց ղեկավարման հետևանքները կարող են զանազան լինել՝ ամենահրաշալի ձեռքբերումներից մինչև ողբերգական վիճակներ: Այս քաղաքական գործիչների ղեկավարումը մեծ մասամբ կախված է այն միջավայրից, որի շահերն են ներկայացնում նրանք, ինչպես նաև խորհրդատուներից, որոնց մտքերով առաջնորդվում են:

Նրանք մեծ մասամբ այնքան էլ հեռատես չեն, նրանց հեշտ է համոզել, որ պետության կամ հասարակության համար որոշակի գործողություններ անհրաժեշտ են, իսկ գործնականում դրանք սեփական շահերին ծառայեցնել: Ջրհոս գործիչները
հաճախ խաղաքարտերի դեր են ստանձնում ուրիշի խաղում, իսկ երբ ժամանակը գալիս է, նրանց ցած են գլորում գահից:

Ջրհոս քաղաքական գործիչներից են լեյտենանտ Շմիդտը, Ռեյգանը, Չապաևը, Չաուշեսկուն, Ելցինը, Շեվարդնաձեն, Լինքոլնը:

Ձկները քաղաքական գործիչ-թյուրիմացություններ են, որոնք ապշեցնում են հենց միայն քաղաքականության մեջ հայտնվելու հանգամանքով: Նրանք հայտնվում են չգիտես որտեղից, ու մարդիկ երկար ժամանակ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են նրանք կարողացել հասնել որոշակի բարձունքների՝ առանց դրա համար անհրաժեշտ որակներն ունենալու:

Քաղաքականություն կարողանում են մտնել միայն այն Ձկները, ովքեր ի վիճակի են օգտագործել պատմության որոշիչ պահը, համընդհանուր խռովությունները, երբ մրցակիցները նրանց որպես խաղացող չեն դիտում: Քանի դեռ հիմնական ուժերը պայքար են մղում միմյանց դեմ, Ձկները դանդաղ ու աննկատ հայտնվում են ղեկավարման ղեկին: Ահա այսպիսի քաղաքական ֆոկուս…

Եվ քանի որ նրանք օժտված չեն քաղաքական գործիչներին անհրաժեշտ հատկանիշներով, չեն կարողանում ապահովել երկրի զարգացումն ու ժողովրդի ծաղկումը:

Ամբողջությամբ՝ astxagushak.net