Ապրիլի 22-ին Հայաստան է գալու ամերիկացի հայտնի կինոդերասան, այկիդոյի վարպետ Սթիվեն Սիգալը. նա ապրիլի 24-ին կգնա Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին։ Հաջորդ օրը նա կայցելի Արցախ։ Ամերիկացի հայտնի կինոդերասանը Հայաստան կգա հոլիվուդյան հայազգի պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի անձնական հրավերով։
Ինչ վերաբերում է հոլիվուդյան հայազգի պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին, ում հրավերով էլ Սիգալը գալու է Հայաստան, ապա Մարտիրոսյանն աշխատել է ոչ միայն Սթիվեն Սիգալի, այլև Սիլվեստր Ստալոնեի, Դենզել Վաշինգտոնի և Փիրս Բրոսնանի հետ։
Ավելի մանրամասն՝ hraparak.am