Իսպանիայի հայկական համայնքի ներկայացուցիչները որևէ դրոշ չեն կարել և ցուցարարաներին չեն ուղարկել. Մայիլյան. irakanum.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իսպանիայի հայկական համայնքի ներկայացուցիչները որևէ դրոշ չեն կարել և ցուցարարաներին չեն ուղարկել. Մայիլյան. irakanum.am

Ապրիլի 18-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ մասնակիցները պարզել են Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, իսկ հավաքի կազմակերպիչները հայտարարել են, թե դրոշը կարել և իրենց են ուղարկել Իսպանիայի հայկական համայնքից:

Հայտարարում ենք, որ Իսպանիայի հայկական համայնքի ներկայացուցիչները որևէ դրոշ չեն կարել և ցուցարարաներին չեն ուղարկել. հանրահավաքի կազմակերպիչների պնդումը կեղծիք է և հայակական սփյուռքի վերաբերյալ վտանգավոր ապատեղեկատվություն տարածելու միտում ունի:

Հայաստանի մեր եղբայրներին և քույրերին խնդրում ենք չտրվել նման սադրանքների, անպայման ստուգել այդ կարգի լուրերի իսկությունը և հավաստի համարել բացառապես սփյուռքահայ համայնքների կողմից արված պաշտոնական հայտարարությունները:

irakanum.am