Կոնստանտին Տեր-Նակալյանի գրառումը.
«Եթե խոսենք ալեգորիաներով, ապա մի պահ պատկերացրեք, որ երկիրն ու հասարակությունը ջրափոս են, իսկ հեղափոխությունը/հեղաշրջումը՝ ջրափոսի ջրի ուժեղ տատանումներ առաջացնող ինչ-որ բնական, կամ էլ՝ արհեստական միջամտություն։
Մինչ այդ միջամտությունը ջրափոսը քիչ թե շատ հանդարտ է, կարող է տեղ-տեղ ճահճուտներ ունենալ, տեղ-տեղ աղտոտված լինել, իսկ տեղ-տեղ էլ թափանցիկ ջրային մակերևույթ ունենալ։ Միջամտությունից հետո ամեն ինչ խառնվում է իրար ու հատակին նստած տիղմը բարձրանում է ջրի երես։
Անկախ ամեն ինչից՝ եթե նոր միջամտություն չի լինում, այդ տիղմը, վաղ թե ուշ, նորից իջնում է ջրի հատակը։ Եթե միջատությունը զուտ հանուն միջամտության էր, ապա որոշ ժամանակ անց նույն ջրափոսի մեջ նետված զիբիլը էլի մնալու է նույն ջրափոսում, պարզապես իր տեղն է փոխելու։ Նույն ճահճուտները, որոնք կային՝ էլի մնալու են։ Նույն զուլալ մասը, որ կար, էլի մնալու է ու էլի թափանցիկ է դառնալու, չնայած, որ ամենաշատը ինքը պղտորվեց ու տուժեց տիղմի ու աղբի հետ միախառնվելուց։
Սակայն միշտ կա հավանականություն, որ միջամտությունն ինքնանպատակ չէր ու զուտ տիղմը ջրի երես հանելու ու ջրափոսում առկա զիբիլի տեղը փոխելու համար չէր։ Կա հավանականություն, որ միջամտությունը հենց նրա համար է, որ դրանում առկա աղբը մաքրվի, իսկ ճահճուտ դարձած մասերը զտվեն ու էլի թափանցիկ ջրով լցված հատված դառնան։
Ցանկացած պարագայում՝ ջրափոը մնալու է նույն ջրափոսը, տիղմը մնալու է նույն տիղմը։ Փոխվել կարող են միայն դրա բարեկարգությունն ու մաքրությունը․․․ կամ էլ՝ աղտոտվածությունը»։