«Այս Մշակույթի նախարարությունում նստած են հաճախ տգետ, տխմար, խնդիրը չհասկացող և ընդհանրապես մշակույթի գործունեության հետ պակաս առնչություն ունեցող մարդիկ»,- մշակույթի գործիչների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Նա ասաց, որ ինքը վախենում է ծրագիր ներկայացնել Մշակույթի նախարարություն, որովհետև այդտեղ «գողանում են ծրագիրը, գռեհկացնում են, վաճառում են ուրիշին»։
«Կարծում եմ՝ դուք ձևակերպեցիք այն խնդիրը, որ Մշակույթի նախարարը պետք է լուծի, նա լսեց ձեզ։ Իհարկե, մեր խնդիրը հենց Մշակույթի նախարարությունը Մշակույթի նախարարություն դարձնելն է։ Մենք ասում ենք՝ Մշակույթի նախարարության գործառույթը ՀՀ քաղաքացիների հաղորդակցման ապահովումն է Հայաստանի և համաշխարհային մշակույթի կյանքի հետ, ու հենց սա ենք հաշվի առել, որ մշակույթի նախարար ենք նշանակել Լիլիթ Մակունցին»,- ի պատասխան՝ ասաց Ն․ Փաշինյանը։
Անի Քեշիշյան