Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի լրագրողներ և ընկերներ: Սիրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ ձեր անչափ բարի խոսքերի համար:
Բայց, քանի որ իմ նշանակումը Հ1-ի լրատվական ծառայության տնօրենի պաշտոնում դեռ չի եղել, ու ես չեմ բացառում, որ ինձ պես առաջարկ են ստացել ևս որոշ մարդիկ ու նրանց հետ նույնպես ընթանում են կոնսուլտացիաներ (ինչու ոչ), նախ՝ կոռեկտ չեմ համարում ընդունել շնորհավորանքներ, երկրորդ՝ նույնիսկ եթե միակ թեկնածուն եմ, այդ մասին, միևնույն է, խոսելը դեռ վաղ է:
Այո, ես ստացել եմ նման առաջարկ, այո, ես սկզբունքորեն տվել եմ իմ համաձայնությունը: Ավելի ինֆորմացիան, հավատացեք, ո՛չ հետաքրքիր է, ո՛չ նպատակահարմար:
Հ.Գ. Հա, ես գիտեմ, որ գրում եմ «ա» օժանդակ բայով, բայց վերևի տեքստը պաշտոնական էր:)) Մենակ էն մի կտորն ա նաև ոչ պաշտոնական, որ սիրում եմ բոլորիդ ու շնորհակալ եմ ձեր անչափ բարի խոսքերի համար:)»: