Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան հրապարակումը. Այսպիսի մի վառ և ուսանելի օրինակ՝ թե ինչպես է պետք իրականում պայքարել կոռուպցիա կոչված չարիքի դեմ.
ԱՄՆ-ի Արեւմտյան Վիրջինիա նահանգի Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեն Լագրիի մեղադրանքը կործանիչ դարձավ նահանգի ամբողջ վերաքննիչ դատարանի համար: Պետական միջոցներ վատնելու համար Լագրիի դեմ հարուցված քրեական գործով բացահայտվել է, որ նա 363.000 դոլար է ծախսել աշխատասենյակի վերանորոգման համար, այնուհետև դատավորը պետական միջոցներից աշխատասենյակի համար 42.000 դոլարով գնել է անտիկ գրասեղան և 32.000 դոլարով՝ բազմոց, որոնք սակայն նա տուն է տարել:
Ավելին, դատավորն աշխատանքային ավտոմեքենան օգտագործել է սեփական միջոցների համար: Արդյունքում՝ Արևմտյան Վիրջինիայի տեղական ինքնակառավարման մարմնի պատգամավորները որոշել են ցրել նահանգային Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ՝ հասարակության վստահության կորստի պատճառով: