Ցավի պատճառով մենք սխալ որոշումներ ենք կայացնում: Ցավից վախը թերևս ամենաուժեղ մոտիվատորն է:
Գիտեք, ասում են, չէ՞, սերը օդի պես պետք է մարդուն: Ասեմ իմանաք, օդն այնուամենայնիվ ավելի կարևոր է:
Մի սպառնա, եթե չես կարողանա իրականացնել սպառնալիքդ. դա թուլության ցուցադրություն է:
Եթե դու խոսում ես Աստծո հետ, ուրեմն հավատացյալ ես, իսկ եթե Աստված է խոսում քո հետ, ուրեմն դու հոգեկան հիվանդ ես:
Բոլոր երեխաները մի ընդհանուր հատկանիշ ունեն. բոլորը տականք են:
Չէ, սիրուց ատելություն մի քայլ չէ: Իրականում սիրո ու ատելության արանքում Չինական հսկա պատն է, ու ամեն 20 մետրը մեկ պահակներ են՝ զենքները ձեռքներին:
Իմանալը միշտ էլ չիմանալուց ավելի լավ է:
Եթե ես վայելում են կյանքի հանդեպ ատելությունս, ապա դա չի նշանակում, որ ես ատում եմ կյանքը: Ես պարզապես վայելում եմ այն:
Արդյո՞ք սուտը սուտ է, եթե բոլորը գիտեն, որ այն սուտ է:
Ճիշտը միշտ էլ սկսվում է ստից:
Ախր հենց սխալներն են մեզ հետաքրքիր դարձնում:
Վստահությունը մեզ պետք է մարդկանց կառավարելու համար:
Պատասխանս դուր չի գալիս, ուրեմն հարց մի տուր:
Հեշտ է լավը լինել նրանց հետ, ում սիրում ես, իսկ ահա լավը լինել նրանց հետ, ում ատում ես, իսկական գիտություն է:
Մարդիկ տանել չեն կարողանում նրանց, ովքեր թեորիաներ են կառուցում մարդկանց մասին:
Մարդիկ սիրում են մարդկանց քննարկել: Դա մեզ տալիս է գերազանցության զգացողություն, վերահսկողության զգացողություն: