««Ես աշխատանքից տուն եմ գնում Արարատ գյուղ, հանում եմ կոստյումս ու հանգստանում, իսկ գյուղում ռեստորաններ չկան, որ երեկոյան գնամ ռեստորան»
Advertisement 1000 x 90

««Ես աշխատանքից տուն եմ գնում Արարատ գյուղ, հանում եմ կոստյումս ու հանգստանում, իսկ գյուղում ռեստորաններ չկան, որ երեկոյան գնամ ռեստորան»

«Միայն ինքը կարող է մեկնաբանել, թե որ ուժերին ի նկատի ունի: Իմ կարծիքով՝ սա բացառիկ ընտրություն է, որտեղ 10-ից ավելի թեկնածուներ են առաջադրվել և պետք է օգտվել այս հնարավորությունից, ու խաղաղ, արդար, ծրագրային ընտրություններ կազմակերպել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ւմ ի նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե իրենց հեղափոխության աջակից հայտարարած որոշ ուժեր ռեստորաններում ու «քուչեքում» բանակցում են ՀՀԿ-ի հետ:

Ըստ նրա՝ ինքը չի բաժանում հանրությանը հեղափոխականների կամ հակահեղափոխականների, գաղափարակիցների և ոչ գաղափարակիցների, իսկ իր համար բնականոն է, որ քվեարկելու է Արտակ Զեյնալյանի օգտին:

Նա նշեց, որ «Լույս» դաշինքը որոշում ունի մրցակից ուժերի տեսակետները չմեկնաբանել:

Հարցին՝ հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանն իրեն էլ նկատի ունեցել, Ա.Սարգսյանը պատասխանեց, որ ինքը շատ ընկերներ ունի և՛ ՀՀԿ-ում, և՛ ԲՀԿ-ում, և՛ տարբեր ուժերում, որոնց հետ հաճախ հանդիպում է, բայց ռեստորան գնալ չի սիրում, ոչ թե նրա համար, որ ռեստորանի ուտելիքը չի սիրում, այլ պարզապես գյուղում ռեստորան չկա.

«Ես աշխատանքից տուն եմ գնում Արարատ գյուղ, հանում եմ կոստյումս ու հանգստանում, իսկ գյուղում ռեստորաններ չկան, որ երեկոյան գնամ ռեստորան: Իրեն հարցրեք, ինքը կասի ում նկատի ունի: Ես որևէ բան չեմ բացառում: Եթե երկրի վարչապետն ինչ-որ բան ասում է, ուրեմն ինչ-որ բան գիտի: Կասի ինձ, ես կպատասխանեմ, կասի ուրիշին՝ ուրիշը կպատասխանի: Խնդիրը բացարձակ այդ հարթության մեջ չեմ նայում, ես նայում եմ, որ երկրի առաջ ծառացած խնդիրները պետք է լուծել քաղաքական դաշտում համախմբվածության, փոխադարձ հարգանքի մթնոլորտում»,- ասաց Ա.Սարգսյանը:

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ