«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը տարիներ շարունակ ընդունում ու ճանապարհում է Երևան այցելող զբոսաշրջիկներին ու մեր հայրենակիցներին: Տարեկան հազարավոր միջազգային չվերթներ իրականացնող Հայաստանի ամենամեծ օդանավակայանն այս ընթացքում բազմիցս նորոգվել է, թարմացվել՝ իր հաճախորդներին ավելի որակյալ ծառայություններ մատուցելու համար:
Թերևս քչերը գիտեն, թե ինչ ճանապարհ է անցել «Զվարթնոց»-ը որակապես բարձր ծառայություններ մատուցող հարթակ վերածվելու ճանապարհին, որքան ներդրումներ է կատարվել ու քանի ընտանիքի համար աշխատատեղ ստեղծվել:
2001թ. արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը ՀՀ կառավարության հետ ստորագրեց պայմանագիր, ըստ որի՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը կոնցենսիոն կառավարման փոխանցվեց «Կորպորասիոն Ամերիկա» Ս.Ա-ին՝ «Զվարթնոց»-ի հետ միասին:
Աշխարհի տարբեր երկրներում 53 օդանավակայան ունեցող այս ընկերությունը վստահաբար բարձրացնելու էր «Զվարթնոց»-ի հեղինակությունը՝ բազմամյա փորձի շնորհիվ:
Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Էդուարդո Էռնեկյանը, լուրջ ներդրումներ կատարեց և «Զվարթնոց»-ը շատ շուտով դարձավ առաջատարներից մեկը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ԱՊՀ տարածքում, ինչի մասին են վկայում 2013թ. Դուբայում կայացած «Զարգացող օդանավակայանների երկրորդ ամենամյա համաժողով-ցուցահանդես»-ի քվեարկության արդյունքները` համաձայն որի Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվեց «Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն օդանավակայան»:
Կասկած չկա, որ բոլոր պետությունների համար օդանավակայաններն առանցքային դեր ունեն: Զարգացած ավիացիա ունենալը դրական է ազդում զբոսաշրջության զարգացման, երկրի տնտեսական վիճակի վրա: Այս տեսանկյունից պատահական չէ, որ «Զվարթնոց»-ը Հայաստանի խոշոր հարկատուներից մեկն է.
Ամբողջությամբ՝ tert.am