Ազնավուրի երկրպագուները նրան ասում են Ֆրանսիայի Սինատրա, իսկ Time ամսագիրը, 1998 թ. նրան հռչակեց 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող: Մեծահոգի էր, այնքան, ասես բոլորին կհերիքեր…
Կյանքում գործած սխալների մասին
«Ամեն մեկն իր կենսափորձն ունի, որը միակ և ամենաիրական դպրոցն է»:
Մահվան մասին
«Ամենագեղեցիկ գերեզմանաքարերը դուր են գալիս միայն հանգուցյալներին»:
Իր կյանքի մասին
«Երբեք ոչինչ չեմ ունեցել: Նույնիսկ տարիք»:
Կյանքի խնդիրների մասին
«Պետք է ազատվել բոլոր տեսակի գլուխկոտրուկներից, որոնք կյանքում մեկ անգամ են պատահում»:
Շրջապատի մասին
«Բոլորին պետք է լսել, բայց ոչ բոլորի հետ է պետք զրուցել»:
Հանրաճանաչության մասին
«Աստղ դառնալը բան չարժե, մարում ես կայծակնային արագությամբ»:
Շոու բիզնեսի մասին
«Արդի երաժշտական բիզնեսը դատարկ է: Երգիչները ճանաչվում են միայն այն բանի համար, որ երիտասարդ սերունդն անճաշակ է»:
Լավատեսության մասին
«Եթե անգամ թվա, թե վերջ՝ սպասելիք չկա, մեկ է՝ այն կա»:
Կանանց մասին
«Թույլ սեռն իրեն ուժեղ է զգում միայն այն բանից, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները թուլանում են նրանց հետ շփվելիս»:
Մյուզիքլների մասին
«Սա խոսակցական ժանր է երգել չիմացողների, և երաժշտական ժանր՝ խոսել չիմացողների համար»:
kulturologia.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը