Երբ ազգությամբ հրեա Էնրիկո Մասիասը և Շարլ Ազնավուրը միասին փորձում են կատարել 1918 թվականին գրված հրեական ժողովրդական «Հավա նագիլա» երգը, նրանց միջև մի հետաքրքիր երկխոսություն է սկսվում․
-Կա մի լեզու, որով երկուսս էլ կարողանում ենք երգել- ասում է Մասիասը։
-Այո, բացի ֆրանսերենից իհարկե,- պատասխանում է Ազնավուրը։
-Այո, ուրեմն արի երգենք եբրայերեն։
-Երգենք «Հավա նագիլա»։
-Բայց երբ ես գնում եմ Իսրայել, ինձ այնտեղ ասում են, որ դա հրեական ժողովրդական երգ է։
-Եվ դա ճիշտ է,- ասում է Ազնավուրը
-Բայց երբ գնում եմ Հայաստան, մասնավորապես, երբ մի քանի տարի առաջ գնացել էի Երևան, այնտեղ մարդիկ ինձ ասացին, որ «Հավա նագիլան» հայկական ժողովրդական երգ է։
-Ուրեմն նշանակում է, որ դա էլ է ճիշտ՝ և՛ ինձ և քեզ համար։
-Ուրեմն արի երգենք այդ երգը։
-Բայց ցավոք հայերեն թարգմանությունը չկա։
-Բայց կան ընդհանուր բառեր եբրայերենում, որոնք մեզ հերիք են։
-Դե ուրեմն արի եբրայերենով երգենք,- ասում է Ազնավուրը։
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում աշխարհահրչակ հայ շանսոնիեն կնքեց իր մահկանացուն։