Ինչպիսի՞ վերաբերմունք ունեն ալկոհոլի նկատմամբ Թրամփը, Մերկելը և Մակրոնը. blognews.am
Advertisement 1000 x 90

Ինչպիսի՞ վերաբերմունք ունեն ալկոհոլի նկատմամբ Թրամփը, Մերկելը և Մակրոնը. blognews.am

Մինսկում ալկոհոլը գիշերը վաճառելու արգելքը մեկ օր է տևել՝ հոկտեմբերի 1-ին, իսկ արդեն հաջորդ օրը նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չեղարկել է այդ արգելքը:

Նրա խոսքով՝ այդ կերպ հարբեցողությունը չես հաղթահարի:

Հետաքրքիր է, որ նրա համար այդ թեման հատկապես նուրբ է, իսկ անցած ամիս նա հարբեցողության պատճառով կառավարության մի քանի անդամի է աշխատանքից հեռացրել:

Ալկոհոլի մասին անսպասելիորեն խոսել է նաև Դոնալդ Թրամփը, որը լրագրողներին վստահեցրել է, որ անգամ մոտ չի գնում ոգելիցին:

Իսկ ահա ԱՄՆ նախորդ նախագահ Բարաք Օբաման իրեն թույլ էր տալիս միջոցառումների ժամանակ մի փոքր գարեջուր խմել:

Գինին հատկապես գնահատում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա այդ ըմպելիքը «Ֆրանսիայի հոգի» է անվանում և չի թաքցնում, որ ցերեկը և երկոյան խմում է մեկական գավաթ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին բազմիցս նկատել են գարեջուր ըմպելիս, սակայն նրան տեսել են նաև գինի վայելելիս:

Եվրոպացի քաղաքական գործիչների շրջանում ալկոհոլային ըմպելիքի նկատմամբ սիրով աչքի է ընկնում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:

Մի անգամ այդ սերը նրա հետ չար կատակ է խաղացել. Զեմանը քնել է ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պաշտոնական ֆոտոշարքի ժամանակ:

blognews.am