Եթե ձեզ հետաքրքրում է թե ինչպես է այրվում կրակը գրավիտացիայի բացակայության պայմաններում, կամ ինչով է զբաղվում Պաբլո Էսկոբարի անձնական մարդասպանը, ապա այս նյութը ձեր համար է։
1.Գրավիտացիայի բացակայության պայմաններում մոմի կրակը ավելի մեծ կլինի և կստանա կապույտ գույն
Երբ գրավիտացիան բացակայում է բայց առկա է օդը, կրակը կլոր ձւ է ստանում, իսկ գույնը փոխվում է կապույտի։ Այս պայմաններում կրակի ջերմաստիճանը հասնում է մինչև 1 000 °C։
2.Պատմության ընթացքում ամենահզոր և ամենադաժան ծովահենը կին է եղել՝ Չժեն Շին անունով։
Երկաթյա կարգապահության և տակտիկայի շնորհիվ նրա նավերի քանակը արագորեն ավելանում է։Շուտով նրա ենթակայության տակ է հայտնվու 80.000 տղամարդ և 1800 նավ։ Մի անգամ նա ջախջախել է կայսերական նավատորմը, որից հետո նրան սկսեցին անվանել «ծովահենների արքա»։
3.Պաբլո Էսկոբարի անձնական մարդասպանը հիմա բլոգեր է։
Նրա անունը Ջոն Խայրո Վելասկես է։ Բլոգում նա հիմնականում պատմում է իր անցյալի մասին,ինչպես նաև պատմում է թե ինչպես է փորձում փոխել իր կյանքը և հարմարվել ներկա իրավիճակին։
4.Աշխարհում գոյություն ունի երկնագույն բանան։
Բիրմայում աճող երկնագույն բանանները շատ հազվադեպ և գեղեցիկ բույսեր են։ Սննդի համար այն չի օգտագործվում, բայց փղերի համար այն սննդի անբաժանելի մաս է կազմում։
5.Տիմ Ֆրիջիին 160 թունավոր օձ է խայթել։
16 տարվա ընթացքում նրան խայթել են տարբեր տեսակի օձեր՝ քիչ թունաքանակով։ Արդյունքում նա թույների հանդեպ իմունիտետ է ձեռք բերել։ Մի անգամ նրան խայթել է աշխարհի ամենաթունավոր օձը՝ սև մամբան, որի թույնը չի ազդել իր վրա։