OneTwoTrip ճանապարհորդությունների ծառայությունը վերլուծել է 2017 թվականին աշխարհում ուղևորահոսքի ցուցանիշով 300 խոշորագույն օդանավակայանների անվանումները և եկել այն եզրակացության, որ դրանց մեկ երրորդին շնորհվել են նշանավոր պետական և զինվորական ղեկավարների, ինչպես նաև արվեստի ու այլ բնագավառների գործիչների անուններ:
Ընդամենը հետազոտությունն ընդգրկել է 65 երկրների օդանավակայաններ՝ ավելի քան 5 միլիարդ մարդ միագումար ուղևորահոսքով: Ամենից հաճախ օդանավակայանները կոչում են պետական ու քաղաքական գործիչների անուններով. նման նեյմինգի արժանացել է որևիցե մեկի պատվին անվանակոչված օդանավակայանների կեսից ավելին (54 տոկոս): Տարածվածությամբ երկրորդ տեղում օդաչուներն ու ռազմական գործիչներն են (18 տոկոս), երրորդում՝ արվեստի աշխատողները (16 տոկոս): Արվեստի այն գործիչների շրջանում, որոնց պատվին անվանակոչված են օդանավակայանները, ամենից շատ երաժիշտներն են (39 տոկոս), գրողները և բանաստեղծները (25 տոկոս), նկարիչները (20 տոկոս):