«Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու վիմագրերը» գրքի նախապատրաստական աշխատանքների ժամանակ եկեղեցու հոգևոր հովիվ Գրիգոր քահանա Գրիգորյանն առաձնացնում էր եկեղեցու պատերի, քարերի ու տարբեր սրբությունների վրայի հնագույն արձանագրությունները: Ձեռագրերն ուսումնասիրելու համար մատենադարանից համապատասխան մասնագետ է հրավիրվում, պարզվում է, որ եկեղեցում անհիշելի ժամանակներից պահվող պարզ խաչը մասունքակիր է: Գյուտ խաչի տոնին, սրբությունը դուրս բերվեց՝ ի երկրպագություն հավատացյալների:





