Հանրապետական կուսակցությունը հավակնում է իրական ընդդիմություն դառնալ հաջորդ Ազգային ժողովում, ո՞վ է ՀՀԿ-ին ընդդիմության դաշտ բերում «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրականացնելով իշխանափոխություն, կամ Փաշինյանի իշխանազավթում, ՀՀԿ-ին դրեցին սկզբունքային ընդդիմության դաշտում, և այս վեց ամիսների ընթացքում կա երկու բևեռ։ Մի մեծ բևեռ, որին վստահում է Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, այն պայմանական անունով կոչենք Փաշինյան և կամպանիա, որի մեջ մտնում են բոլորը, որոնք ողջունել են հեղափոխությունը, բացի Հանրապետական կուսակցությունից։ Եվ կա փոքր բևեռ, դա Հանրապետական կուսակցությունն է, որն այս պահին առաջին բևեռի համեմատ ունի քիչ կողմնակիցներ, բայց, այնուամենայնիվ, ունի։ Իսկ երրորդը չկա։ Հետևաբար, այսօր Հայաստանը կանգնած է շատ կարևոր ընտրության առջև՝ նա պետք է ընտրի ոչ թե իշխանություն, այլ՝ ընդդիմություն»։
«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ չկա մի մարդ, որ կասկածի, թե ով է լինելու մեծամասնություն, ով է լինելու վարչապետ։ Հետևաբար, պայքարը գնում է այդ իշխանությանը ժողովրդավարական այլընտրանք ունենալու համար։ Ես չեմ պատկերացնում Փաշինյանի իշխանությանը այլընտրանք ուժ, քան Հանրապետական կուսակցությունն է»,- հավելեց բանախոսը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։
1in.am