Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են 1898-ին գրված նամակը, որը Սանտա Կլուսին գրել էր 5-ամյա մի աղջնակ:
Ինչպես գրում է BBC News-ը, նամակը հայտանաբերվել է գրքի մեջ, որը բերել են բարեգործական կրպակ: Ներկայում գտածոն հանրային ցուցադրության է ներկայացվել Քենթերբերի քաղաքի խաղալիքների խանութում:
1898-ի դեկտեմբերի 2-ին գրված նամակում Մարջորի անունով աղջիկը խնդրում է Սանտային իրեն Սուրբ Ծնունդին նվիրել խաղալիք բադիկներ և ճուտիկներ, գուլպաներ, ժապավեն և գնդակ իր կատվի համար:
Խանութի աշխատակցուհին, ում հայրը գտել էր ծրարը, մտադիր է գտնել Մարջորիի ժառանգներին և նրանց ցույց տալ նամակը: Նամակից հայտնի է միայն աղջկա անունը և բնակության վայրը:
Նրանք փորձել են գտնել այդ հասցեում գտնվող տունը, սակայն այնտեղ ուրիշ շենք է տեղակայված եղել: Հայր ու դուստր ենթադրում են, որ նախկին տունը, հավանաբար, ոչնչացվել է Առաջին աշխարհամարտի ժամանակ: