Սանտա-Քլաուսը պատրաստվում Է ընծաներ նվիրել Պուտինին ու Թրամփին
Advertisement 1000 x 90

Սանտա-Քլաուսը պատրաստվում Է ընծաներ նվիրել Պուտինին ու Թրամփին

Կաթոլիկական Սուրբ Ծննդի գլխավոր հրաշագործը՝ Սանտա-Քլաուսը՝ Լապլանդիայից, պատրաստվում Է նվերներ տալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆինլանդիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին, Դոնալդ Թրամփին եւ Սաուլի Նիինիստյոյին, բայց չի ասում, թե ինչ նվերներ են դրանք լինելու:

«Ես դա գաղտնի եմ պահում: Եթե դուք ցանկանում եք իմանալ, դուք պետք Է Դոնալդին, Վլադիմիրին ու Սաուլիին խնդրեք՝ պատմել այդ մասին»,- ասել Է Սանտա-Քլաուսը ՌԻԱ Նովոստիին: Սանտա-Քլաուսն ապրում Է իր պաշտոնական նստավայրում, որը գտնվում Է Բեւեռային շրջանի Սանտա-Քլաուսի գյուղում՝ ֆիննական Ռովանիեմի քաղաքի մերձակայքում: Բեւեռային շրջանը միշտ Էլ թանկագին վայրերից մեկն Է եղել Սանտայի համար: Սանտա-Քլաուսի տունը գտնվում Է հեռավոր հյուսիսում, բայց նա նաեւ ապրում Է պատմությունների, հեքիաթների զարմանալի աշխարհում, ճշտում են բարի ոգիները Սանտա-Քլաուսի պաշտոնական կայքում: