Պետական եկամուտների կոմիտեի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը հայտնվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից անբարեխիղճ հայտարարարատուների թվում՝ 2018 -ին պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների հայտարարագիր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկում։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից, որը տևական ժամանակ չէր բացվում և որոնողական համակարգը ցույց էր տալիս, որ կայքի սեփականատերը թաքցնում է տեղեկատվությունը։ Ավելի ուշ, մեծ դժվարություններից հետո կայքը, այուամենայնիվ, հասանելի դարձավ։
Նշենք, որ հայտարարագիր չներկայացրած 7 անձանց թվում են՝ ՊԵԿ Արևելյան-մաքստուն վարչության Բագրատաշենի մաքսային կետի բաժնի 4-րդ բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ Սևակ Խաչատրյանը, ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության մարզի թիվ 1՝ Արարատի բաժնի պետի տեղակալ Վահան Մկրտչյանը, ՊԵԿ օպերատիվ-հետախուզության վարչության մարզային թիվ 12 վարչության պետի տեղակալ Լյովա Գրիգորյանը, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Իջևանի պահպանության բաժնի պետ Արմեն Գևորգյանը, ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի տարածաշրջանային Բավրայի բաժանմունքի պետ Լևոն Շահնազարյանը և Քննչական կոմիետի Կոտայքի մարզային քննչական վարչության՝ Աբովյանի, քննչական բաժնի քննիչ Վաչագան Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը քրեական հետապնդման է ենթարկվում դրամական եկամուտները հայտարարագրում նշել մոռանալու համար։ Ուշագրավ է, որ այս ցանկում հենց այն մարդիկ են, որոնք ի պաշտոնե չեն կարող տեղեկացված չլինել օրենքի պահանջների մասին։ Ինչ վերաբերում է Շուշանիկ Ներսիսյանին, ապա նա առհասարակ, մինչ այժմ եղած ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը մոռացել է հայտարարագրել գույքն ու ունեցվածքը։ Բայց նրան սա, երևի, թե կարելի է, նա ԱԺ ապագա Նախագահ Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի մոտ ընկերուհին է։
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը, ի պատասխան, թե ինչու է կայքը վատ աշխատում, նշեց, որ հանձնաժողովի կայքն այսօր և դեկտեմբերի կեսերից սկսված վատ է աշխատում «տեխնիկական՝ ոչ մեզ վերաբերող հարցերով»։ Դա, ըստ Սիրանույշ Սահակյանի, օպերատորների ծառայության որակն է, և ավելին՝ տարբեր գերատեսչությունների մասնակցությամբ փորձում են խնդիրը լուծել։ Այլ բան է, որ մինչ այս պահը գոհացնող որակ չկա և տեխնիկական խափանումները ներառյալ մինչև նյութը գրելու պահը, ըստ հանձնաժողովի նախագահի, շարունակվում են։ Նա չի կարող ասել, թե երբ ծառայությունները կբերվեն պատշաճ որակի։ Ինչ վերաբերում է հարցին, թե երբևէ եղել է, որ նման բարձրաստիճան պաշտոնյա մոռանա ներկայացնել հայտարարագիր, ապա հանձնաժողովի նախագահն ասաց․ «Չէ, մենք ունեցել ենք ․․․ կատեգորիան, որ կար, նախկինում, բարձրաստիճան պաշտոնատար անձինք էին, որն այս պահին վերացված է, այսինքն՝ հիմա ըստ պաշտոնների խմբերի են, բայց մենք ունեցել ենք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ովքեր ժամկետից ուշ են ներկայացրել կամ չեն ներկայացրել, իրենց անունները հրապարակվել են։ Եվ այո, նման միջադեպ եղավ նաև ՊԵԿ տեղակալի հետ, ժակետն անցնելուց հետո հայտարարագիրը ներկայացված չէր և մենք հրպարակեցինք նաև այդ անունը»։
Հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ՝ հայտարարագիր չներկայացրած բոլոր անձանց առնչությամբ հանձնաժոցովն իրականացնում է վարչական վարույթներ։ Վարչական առաջին վարույթը՝ նախազգուշացման համար տրամադրվում է 30-օրյա ժամկետ, եթե այս ժամկետում ներկայհացվում է, լավ, եթե ոչ, իրականացվում է երկրորդ վարչական վարույթը՝ տուգանքը և եթե այն անցնելուց հետո կրկին՝ 30-օրյա ժամկետում հայտարարագիր չի ներկայացվում, այս պարագայում հանձնաժողովը նյութերն ամփոփում է և ուղարկում Գլխավոր դատախազություն։