Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մտքովս չէր անցնի, որ ինչ-որ հարցի շուրջ երբևէ համերաշխ կլինեմ դաշնակցական Գեղամ Մանուկյանի հետ:
Բանից պարզվում է, որ կա այդպիսի հարց և այդ հարցը պետական օրհներգն է ու դրա նկատմամբ իրականացվող կիսագրագետ ոտնձգությունը:
Ինչ-որ մեկը պարապության ու չիմացության, խորհրդարանում որևէ լուրջ առաքելություն չունենալու արդյունքում որոշել է իր ապիկարությունն ու անշարժությունը քողարկել օրհներգը փոխելու պոպուլիստական նախաձեռնությամբ: Իբրև թե տեսեք, ես էլ եմ գործ անում:
Երբ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր, թե «իզմ»-երի ժամանակն անցել է, նրան զգուշացնում էին, որ գործունեության այդ տրամաբանությունը ինչ-որ մի օր հանգեցնելու է անսկզբունքայնության:
Օրհներգի փոփոխության նախաձեռնությունը հենց այդ անսկզբունքայնության վառ դսևորումն է, որը դեռ սկիզբն է, դեռ ինչեր ենք տեսնելու ու լսելու:
Դիմում եմ «Իմ քայլը» դաշինքի սկզբունքային ու գաղափարական գործիչներին, դադարեցրեք պետական խորհրդանիշների նկատմամբ ծավալվող այս կիսագրագետ ոտնձգության ակցիան: Մի խաղալիք տվեք, թող գաղափարի հեղինակը խաղա, միայն թե՝ հեռու մնա այդ չափազանց կարևոր հիմնախնդրից»:
Մտքովս չէր անցնի, որ ինչ-որ հարցի շուրջ երբևէ համերաշխ կլինեմ դաշնակցական Գեղամ Մանուկյանի հետ: Բանից պարզվում է, որ…
Gepostet von Կարպիս Փաշոյան am Samstag, 2. Februar 2019