Հայաստանը Ռուսաստանից Սու-30 մակնիշի բազմաֆունկցիոնալ 4 կործանիչ է գնել՝ Ռուսաստանի ներքին գներով։ Այս մասին գրել էր ռուսական մամուլը: Լուրը ՀՀ ՊՆ-ն հաստատեց ավելի ուշ: Այսօր Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն անդրադարձավ այս հարցին:
«Դա ոչ միայն ՀԱՊԿ շրջանակում է, այլև` Ռուսաստան-Հայաստան համաձայնագրերի հիման վրա: Ես չեմ մեկնաբանի որոշումը, որը կայացվել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից»,- ասաց նա: