Ռուսական նորագույն Т-90М, Т-90МС տանկի արտահանման համար նախատեսված տարբերակը, որը կներկայացվի Աբու Դաբիի IDEX-2019 ցուցահանդեսում, ունի մարտավարական օղակով կառավարման միասնական համակարգ (ՄՕԿՄՀ), տեղեկացնում է «Զվեզդա» հեռուստաալիքը։
Այս մասին տեղեկացրել է Տրանսպորտային մեքենաշինության կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր տնօրեն Անդրեյ Տերլիկովը։
Նրա խոսքով՝ տանկն ունի կրակի կառավարման նոր համակարգ՝ հրամանատարի եւ նշանառուի շուրջօրյա կայուն թիրախների համալիրով։
«Կրակի կառավարման համակարգը ինտեգրված է ստորաբաժանման կառավարման ավտոմատացված համակարգում»,- ասել է նա։
ՄՕԿՄՀ-ն մարտի կառավարման միասնական համակարգ է, որը ներառում է 11 ենթահամակարգ, որոնք կառավարում են նաեւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը, հրետանին, ՀՕՊ-ը, ինժեներային եւ նյութատեխնիկական ապահովումը, ինչպես նաեւ միասնական տեղեկատվական ցանցը, որին ինտերգրված են կապի տարբեր տեսակներ, այդ թվում ռադիոռելեային, տրոպոսֆերային եւ թվային։
Հիմնական ցուցանիշներով՝ պաշտպանություն, կրակային հզորություն ու շարժունություն, Т-90МС-ը մրցակից չունի։ Այն հագեցած է մոդուլային՝ 3-րդ սերնդի նոր դինամիկ պաշտպանությամբ, որն ապահովում է բարձրարդյունավետ, համակողմանի պաշտպանություն արդի հակատանկային միջոցներից։
Ավելի վաղ ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարը հիշեցրել էր, որ այս տանկերը փորձարկվել են մերձավորարեւելյան մի շարք երկրներում։
2017 թվականին Ռուսաստանը ստորագրել է պայմանագիր Մերձավոր Արեւելք այս տանկերի մատակարարման մասին։
Т-90-ը հագեցած է 1000 ձիաուժ դիզելով, որը թույլ է տալիս զարգացնել ժամում 60 կիլոմետր արագություն։ Տանկը կարող է հաղթահարել հինգ մետր խորությամբ ջրային խոչընդոտները, 2,8 մետրանոց փոսը, 0,9 մետրանոց ուղղահայաց պատը։ Քաշը 46,5 տոննա է, ինչն ավելի քիչ է, քան նրա արտասահմանյան հիմնական մրցակիցներինը։ Ընդ որում՝ տանկը ամենացածրն է արտասահմանյան անալոգների համեմատ, ինչն այն ավելի աննկատ է դարձնում եւ ավելի կենսունակ մարտադաշտում։