Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն Facebook-ի եւ Twitter-ի իր Էջերում բոլոր ոչ անտարբեր մարդկանց հորդորել Է ստորագրել Համացացում կենդանիների պաշտպանների զետեղած հանրագիրը՝ կետադելփիններին եւ ծովախոզերին Պրիմորիեի «կետերի բանտից» ազատելու պահանջով:
«Խնդրում եմ, ստորագրեք ստորեւ հանրագիրը եւ միացեք ինձ՝ հանդես գալով Ռուսաստանում կետադելփինների եւ ծովախոզերի անմարդկային «բանտարկության» դեմ»,- գրել Է դերասանը: Կենդանիների պաշտպանների հանրագրի տակ ստորագրել Է շուրջ 900 հազար մարդ աշխարհի տարբեր երկրներից: Անցյալ շաբաթ Ծովային կաթնասունների խորհուրդն իր կայքում հայտարարել Էր «կետերի բանտում» գտնվող կենդանիներին անհապաղ ռեաբիլիտացնելու անհրաժեշտության մասին: 2018 թվականին Օխոտի ծովում 12 կետադելփինների եւ 90 ծովախոզերի են որսացել՝ դելֆինարիումների եւ օվկիանարիումների վաճառելու համար: Հասարակայնության միջամտությունից հետո պարզվել Է, որ կենդանիներին որսացել են օրենքի բազմաթիվ խախտումներով: