
Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կրթության եւ գիտության նախարարությունը տեղեկատվություն է տարածել 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման (քննությունների) անցկացման մասին։
Կարծում եմ՝ սա շատ հին մոտեցում է, եւ անհրաժեշտ է վերանայել այս քննական պարտադիր ստուգումները 4-րդ դասարանների դեպքում։ Ի վերջո, գնահատական ստանալը խանգարում է երեխային կենտրոնանալ գիտելիքի իրական արժեքի վրա։ Քննություններն իրականում ոչ երեխային են որեւէ բան տալիս լարումից ու անհանգստությունից բացի, ոչ՝ ուսուցչին։ Անհրաժեշտ է հանրային քննարկումներ ծավալել թեմայի շուրջ»։
https://www.facebook.com/shushan.doydoyan/posts/2327253380653703