Սորոսն ինքն է խոստովանել, որ բիզնեսմեն է, և իր գործողությունները տարբեր երկրներում նաև բացասական հետևանքներ են ունենում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սորոսն ինքն է խոստովանել, որ բիզնեսմեն է, և իր գործողությունները տարբեր երկրներում նաև բացասական հետևանքներ են ունենում

Դանիել Իոաննիսյանի կողմից համակարգվող FIP.am կայքն օրեր առաջ հոդված է հրապարակել, որում բառացի նշվում է հետևյալը․ «Հարցազրուցավար Ագնեսա Խամոյանն իր հերթին պնդում է, թե Սորոսը հայտարարել է, թե վատ բան չի անում, իր բիզնեսնի մասին է մտածում»։ Սորոսի կողմից նման բովանդակությամբ հայտարարության վերաբերյալ հրապարակումներ անգլալեզու որևէ աղբյուրում չկան, սակայն հարկ է նշել, որ Սորոսին դեմոնիզացնող, նրան տարատեսակ հայտարարություններ վերագրող բազմաթիվ հրապարակումներ կան համացանցի ռուսալեզու տիրույթում։

Հաշվի առնելով այն, որ FIP փաստերի ստուգման հարթակը կոնկրետ այս հրապարակումն անելիս լավ չի ստուգել ինֆորմացիայի իսկությունը, ես բարի կգտնվեմ ու կօգնեմ։ Ստորև տեղադրում եմ Ջորջ Սորոսի վիդեոհարցազրույցը, որում նա խոսում է շատ ավելի վատ բաների մասին։ Հարցազրույցն անգլերեն է, բնօրինակ խոսակցություն է, ունի ռուսերեն սուբտիտրեր, ես կտեղադրեմ նաև հայերեն թարգմանությունը։ Եթե Դանիելը համարի, որ թարգմանությունը սխալ է, կարող է արձագանքել։

Հարցազրույցի թարգմանությունը

Հարց – Ձեզ մեղադրել են Մեծ Բրիտանիայում, Մալայզիայում, Ինդոնեզիայում, Ճապոնիայում, Թայլանդում և Ռուսաստանում ֆինանսական ճգնաժամ առաջ բերելու մեջ։ Դուք իրո՞ք այդքան հզոր եք։

Սորոս – Ինչում ասես՝ ինձ չեն մեղադրել։ Ես ընդամենն այնտեղ եմ փող աշխատելու համար։ Ես չեմ կարող ու պարտավոր չեմ հետևել սոցիալական հետևանքներին, որոնք առաջանում են իմ գործունեության արդյունքում։ Ես, իհարկե, որպես կանոն, փորձում եմ ճիշտ գործել, բայց երբեմն իմ գործունեությունը պատճառ է դառնում չնախատեսված բացասական հետևանքների, ինչպես Ռուսաստանում։ Որպես շուկայի խաղացող՝ ես պետք է պայքարեմ, որ հաղթեմ։

Հարց – Ո՞ր Ջորջ Սորոսի հետ եմ ես այժմ զրուցում՝ բարոյակա՞ն Սորոսի, թե՞ անբարո Սորոսի հետ։

Սորոս – Կարծում եմ՝ դա միևնույն մարդն է, ով մի դեպքում ներգրավվում է անբարո գործունեության մեջ, իսկ մյուս դեպքերում փորձում է լինել արդար։ Լինեմ ես, թե որևէ մեկ ուրիշը, ով շուկայում նույնպիսի գործունեություն է ծավալում, միևնույն արդյունքն է ստանալու։ Ես ինձ մեղավոր չեմ զգում նրա համար, որ ներգրավված եմ անարժանապատիվ գործունեության մեջ, որտեղ չկա տեղ մեղավորության զգացում ունենալու համար։

Հարց – Դուք հրեա եք, ով վերապրել է Հոլոքոստը՝ հանդես գալով իբրև քրիստոնյա։ Ձեզ որդեգիր զավակ է ներկայացրել մի մարդ, ում հետ միասին դուք ներկա եք գտնվել ֆաշիստների կողմից հրեաների ունեցվածքի կոնֆիսկացիային։ Դա դժվա՞ր էր։

Սորոս – Բացարձակ ոչ։ Ոչ մի մեղքի զգացողություն, դա բավականին իրոնիկ է, բայց իրականում դա նույնն է, ինչ շուկայի պարագայում․ եթե ես այնտեղ չլինեի, դա, միևնույն է, տեղի կունենար։ Ինչ-որ մեկը դա կաներ իմ փոխարեն։ Ես անմիջական մասնակցություն չեմ ունեցել այդ գործընթացին, ուղղակի ներկա եմ եղել ու հետևել եմ։

ՀԳ․ Մեկնաբանությունում դնում եմ նաև FIP.am-ի հրապարակումը։ Բարի դիտում, հարգելի սիրելիներ։

blognews.am